Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շոկոլադը նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը

Շոկոլադը նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը

Գերմանացի հետազոտողները ութ տարվա ընթացքում ուսումնասիրել են 35-ից մինչև 65 տարեկան մոտ 20 հազ. մարդկանց առողջական վիճակը և բացահայտել սրտանոթային հիվանդությունների կապը շոկոլադի հետ։

 

Այս մասին հաղորդում է newsland.ru-ն։ Նրանց մոտ, ովքեր օրական կերել են մոտ 7,5 գ շոկոլադ, սրտի կաթվածի վտանգը 39%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր օրական օգտագործել են միջինը 1,7 գ շոկոլադ։ Երկու խմբերի միջև շոկոլադի օգտագործման տարբերությունը կազմում է 6 գ, ինչը համարժեք է մեկ շոկոլադե կոնֆետի։

 

Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ մասնակիցների 57%-ը նախընտրում է կաթնային, 24%-ը՝ մուգ և 2%-ը՝ սպիտակ շոկոլադ։ Գիտնականները կարծում են, որ «շոկոլադն իր ազդեցությունն ունի արյան ճնշման վրա, ինչն իր հերթին անդրադառնում է սրտանոթային հիվանդությունների վտանգի վրա»։

 

Շոկոլադի նման ազդեցության պատճառը կակաոյի մեջ առկա ֆլավոնոլն է։ Ի դեպ, մուգ շոկոլադը պարունակում է ավելի շատ կակաո, ինչը նշանակում է, որ դրա ազդեցությունն ավելի մեծ է։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. podrobnosti.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Տիգրան

09.01.2011

Մարդկանց երկու տոկոսը,որոնք գերադասում են սպիտակ շոկոլադ,ասեմ որ դա ամենա քիչ կակաո պարունակող շոկոլադն է,այն բաղկացած է կակաո յուղից և կաթի փոշուց. Ես նախընտրում եմ շոկոլադ որի կակոյի պարունակությունը 50-60 տոկոսից պակաս չէ.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ